Մեծ Բրիտանիայում հարյուրավոր թռչուններ անշնչացած ցած են ընկել (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են շուրջ 300 թռչունների անկենդան մարմիններ: Այս մասին փոխանցում է Zvezda հեռուստաընկերությունը:
Տեղի բնակիչներից մեկը` Հաննա Սթիվենսը, պատմել է, որ թռչունների երամը ճախրում էր երկնքում, իսկ մեկ ժամ անց նրանց մարմինները հայտնաբերվել է ճանապարհին: «Կարողացա հաշվել 150-ին, հետո դադարեցի, քանի որ նրանք շատ էին: Կարծես թռչունները միանգամից ցած ընկան»,- ասել է մեկ այլ բնակիչ:
Սնահավատները համարում են, որ դա վատ նախանշան է, մյուսները տարօրինակ ոչինչ չեն տեսնում և պնդում են, որ նախկինում էլ նման դեպքեր շատ են եղել: Ոստիկանությունը պարզում է, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Կատարվում է փորձաքննություն` թռչունների զանգվածային մահվան պատճառները պարզելու համար:










