Bloomberg-ը 2023 թվականի ընտրություններում Էրդողանի հավանական մրցակից ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուին ընդգրկել է 2019 թվականի ամենահաջողակ անձանց ցուցակում
Ամերիկյան Bloomberg գործակալությունը ներկայացրել է իր վարկածով 2019 թվականի 50 ամենահաջողակ անձանց ցանկը:
Ցուցակում ընդգրկված անձինք ընտրվել են ամբողջ աշխարհից թղթակիցների և խմբագիրների կողմից: Ցուցակում ընդգրկված անձինք այդ պատվին արժանացել են 2019 թվականին ծավալած գործունեության համար:
Ցուցակում ընդգրկվել են երգչուհի Ռիհանան, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները, շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, այլք:
Ցուցակում է ընդգրկվել նաև Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որն այս տարվա քաղաքապետի ընտրություններում գործածելով «Ամեն ինչ շատ լավ է լինելու» կարգախոսը՝ հավաքել է 54% ձայն և հաղթել իշխանության թեկնածու Բինալի Յըլդըրըմին:
Գործակալությունը գրում է, որ Իմամօղլուն մարտահրավեր է նետում Թուրքիայի նախագահ Էրդողանին և 2023 թվականին սպասվող Թուրքիայի նախագահական ընտրություններում լինելու է նրա գլխավոր մրցակիցը:










