Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել

03:20 • 12.12.19

Երկու հրթիռ է արձակվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող միջազգային օդանավակայանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով իրաքյան անվտանգության գործակալությունների հաղորդագրությունը:

«Երկու հրթիռ է ընկել օդանավակայանի մոտակայքում, զոհեր չկան»,- գրված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ` երկուշաբթի օրը, գնդակոծվել էր Բաղդադի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող ռազմաբազան, ինչի արդյունքում վիրավորվել էր իրաքցի 6 զինծառայող: