Կուբանում «Մի-28» ռազմական ուղղաթիռ է կործանվել
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանում կործանվել է «Մի-28» ռազմական ուղղաթիռը: Անձնակազմի անդամները չեն փրկվել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով շրջանի արտակարգ իրավիճակների ծառայություններին:
«Անձնակազմը չի փրկվել: Ուժեղ մառախուղ էր, կոշտ վայրէջք»,- հայտնում է աղբյուրը և տեղեկացնում, որ նախնական տվյալներով կործանման պատճառ են հանդիսացել եղանակային վատ պայմանները, մասնավորապես` մառախուղը: Նշվում է, որ ուղղաթիռում եղել է անձնակազմի երկու անդամ:










