Ռուսաստանում երեխան մահացել է` մահճակալին ցատկոտելու և անհաջող վայր ընկնելու հետևանքով

05:04 • 12.12.19

Սևաստոպոլում 8-ամյա տղա երեխա մահացել է` մահճակալին ցատկոտելու և անհաջող վայր ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով տեղի քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ երեխան ընկնելիս հարվածել է գլուխը և գանգուղեղային ծանր վնասվածքով տեղափոխվել Սևաստոպոլի N 5 մանկական հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Կատարվում է հետաքննություն: