«Ո՞ւր են դռներն ու պատուհանները». Իսլանդիայում ուժեղ ձնամրրիկից ապշահար եղած բնակիչը ցուցադրել է ձյան մեջ «թաղված» իր տունն ու շրջակայքը (լուսանկարներ, տեսանյութեր)

12:38 • 12.12.19

Իսլանդիայի ամբողջ տարածքը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության տակ: Երկրի արևմտյան մասում գտնվող Հոուլմավիկ գյուղի բնակիչ Բրագի Վալսոնը նկարահանել և Twitter սոցիալական կայքի իր էջում է տեղադրել երկրին պատուհասած ուժեղ ձնամրրիկի հետևանքները ցուցադրող մի տեսանյութ, որը մեծ տարածում է գտել համացանցում:

«Ձնաբքից հետո տանս շրջակայքը. որտե՞ղ են դռներն անհետացել» գրությամբ տեսանյութը նկարելիս ապշահար եղած տղամարդը պտտվում է տան շուրջը և ցուցադրում տեղացած ձյան քանակը: Այն ամբողջովին պատել է շրջակայքը, ծածկել դռներն ու պատուհանները, ճանապարհներն ու մեքենաները:

Միևնույն ժամանակ, երկրի առանձին հատվածներում տեղումներից բացի այժմ ուժեղ քամիներ են:

Իր հերթին, մի երիտասարդ իր օդերևութաբան ընկերների հետ լուսանկար է հրապարակել Facebook սոցիալական կայքում, որտեղ փորձում է սառած մայթերի վրա դիմակայել վայրկյանում 70 մետր արագության հասնող քամու ուժգնությանը:

«Ամենաուժեղ քամին դեռ չի սկսվել, սակայն սա էլ բավականին ուժեղ է. հանկարծ քամին բոլորիս քշեց…» ,-գրել է քամու սիրահարը:

 

Mr Valsson later explains that the he had been trying to get out of the house and could now see why that wasn't working

The homeowner steps through the thick blanket of snow on the ground as he tries to find the door to his home

Shocking footage, captured by Bragi Valsson in Holmavik, Iceland, on December 11, shows the moment his property is covered by a blanket of snow

In another video storm chaser Muhammed Emin Kizilkay took to Facebook to share a clip of himself and his meteorologist friends trying to stand upright