Ուկրաինայի առաջին տիկինը տեսանյութ է ձայնագրել ժեստերի լեզվով
Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան տեսաուղերձ է ձայնագրել ժեստերի լեզվով՝ հաջողություն մաղթելով երկրի ազգային հավաքականի անդամներին, որոնք մասնակցում են Իտալիայում մեկնարկող Դեֆլիմպիկ խաղերին:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, ժեստերի լեզվով Ելենա Զելենսկայան միայն առաջին նախադասությունն է ասել, ինչպես նաև մի քանի եզրափակիչ արտահայտություն: Մնացած խոսքն ուղեկցվել է ենթագրերով:
«Իմ սրտագին շնորհավորանքներն եմ հղում ուկրաինացի դեֆլիմպիկ մարզիկներին: Ցավոք, ես այսօր չեմ կարողանա ձեր կողքին լինել, այդ իսկ պատճառով որոշել եմ ձայնագրել այս տեսանյութը: Փայլուն հաղթանակներ եմ մաղթում ձեզ: Անկեղծորեն հիանում եմ այն ամենով, ինչ անում եք Ուկրաինայի համար»,- ասել է առաջին տիկինը:
Այս ձմռան Դեֆլիմպիկ խաղերն անցկացվում են Իտալիայում դեկտեմբերի 12-21-ը:










