Զելենսկին Բաքվում կրկին ադրբեջաներեն է խոսել (տեսանյութ)

15:07 • 18.12.19

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ Ուկրաինայի նախագահը կրկին ադրբեջաներեն է խոսել` ասելով` «Կեցցե՛ Ուկրաինան, կեցցե՛ Ադրբեջանը» («Yaşasın Ukrayna, yaşasın Azərbaycan!»):

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, երեկ նախագահների տված մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին  ադրբեջաներեն էր խոսել` առաջացնելով Իլհամ Ալիևի ժպիտը:

Զելենսկին ադրբեջաներեն ողջունել էր բոլորին` ասելով «Բարի օր»:

Հիշեցնենք, որ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վեր

«Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,-հայտարարել էր Զելենսկին:

Նրա խոսքով՝ պետությունները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում: