Հայազգի լրագրող Էթյեն Մահչուփյանը Դավութօղլուի կուսակցության գործադիր խորհրդի անդամ է ընտրվել
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հիմնած «Gelecek» («Ապագա») կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը, որն ընտրել է կուսակցության գործադիր խորհրդի, էթիկայի և կարգապահական հանձնաժողովների անդամներին: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
Նիստի ընթացքում 132 անձանց քվեարկության արդյունքում կուսակցության նախագահ է ընտրվել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
60 հոգանոց գործադիր խորհրդի անդամ է ընտրվել նաև կուսակցության համահիմնադիրներից հայազգի լրագրող Էթյեն Մահչուփյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Դավութօղլուի նորաստեղծ կուսակցության համահիմնադիրների ցանկում է նաև հայազգի լրագրող Էթյեն Մահչուփյանը, որը տևական ժամանակ զբաղեցրել է այն ժամանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնը:










