Հրապարակվել են կադրեր Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգությունից (լուսանկարներ, տեսանյութ)

11:14 • 20.12.19

Ռուսական RT հեռուստաալիքը նոր կադրեր է հրապարակել հինգշաբթի երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից:

Հարևան շենքից տեսագրված կադրերում երևում է, թե ինչպես է մուգ գույնի հագուստով մարդը վազում Ֆուրկասովսկի նրբանցքում գտնվող Անվտանգության դաշնային ծառայության կենտոնական արխիվի շենքի երկայնքով, որից հետո թեքվում դեպի անկյունը: Այդ ընթացքում լսվում են նաև կրակոցներ:

Հիշեցնենք, որ անհայտ անձը երեկ երեկոյան կրակ էր բացել Մոսկվայի կենտրոնում գտնվող ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ: Տղամարդը գործել է միայնակ, փոխհրաձգության ժամանակ հաջողվել է չեզոքացնել նրան: Պատահարի հետևանքով զոհվել է հատուկ ծառայության մեկ աշխատակից:

Տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Տեղեկությունների համաձայն` կրակ բացած անձը Մոսկվայի 39-ամյա բնակիչ Եվգենի Մանյուրովն է, սակայն այս տեղեկությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ:

Ինչպես ավելի վաղ գրել էր Tert.am-ը` ՌԴ Քննչական կոմիտեն կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցել իրավապահ մարմնի աշխատակիցների կյանքի հանդեպ ոտնձգության փաստով:

Картинки по запросу «Слышались автоматные очереди»: что известно о стрельбе у здания ФСБ на Лубянке