Նոր Զելանդիան դադարեցրել է հրաբխի ժայթքումից հետո անհետ կորածների որոնումները
Նոր Զելանդիայի ոստիկանությունը դադարեցրել է դեկտեմբերի 9-ին Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետևանքով անհետ կորած երկու անձի որոնման աշխատանքները:
Ինչպես հաղորդում է ria.ru-ն, անհետ կորածների ընտանիքներն արդեն տեղյակ են որոշման մասին:
Ոստիկանության փոխանցմամբ՝ իրենց այլևս չի հաջողվել հայտնաբերել այնպիսի իրեր, որոնք կօգնեին որոնողական աշխատանքներին, սակայն նոր տեղեկության ի հայտ գալու դեպքում, իրենք պատրաստ են վերսկսել աշխատանքները:
Հիշեցնենք, որ հրաբխի ժայթքման պահին կղզում մի քանի տասնյակ մարդ է եղել. նրանց մի մասը գտնվել է հրաբխային խառնարանում:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ զոհերի թիվը հասել է 19-ի: Տասնյակ տուժածներ մարմնական ծանր վնասվածքներով շարունակում են հոսպիտալացված մնալ:










