Աֆղանստանում թալիբներն ազատ են արձակել առևանգված ակտիվիստներին
Խաղաղության համար ժողովրդական շարժումը, որը հանդես է գալիս Աֆղանստանում մարտական գործողությունների դեմ, տեղեկացրել է իր առևանգված ակտիվիստների ազատ արձակման մասին: Այս մասին տեղեկացնում է tolonews.com կայքը:
Շարժման ներկայացուցիչն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 27 հոգանոց քաղաքացիական ակտիվիստների խումբը երեքշաբթի առևանգվել է խաղաղ երթի ընթացքում: Ոստիկանությունը հայտնել էր, որ խումբն ուղևորվում էր երկրի հարավ-արևմտյան Նիմրոզ նահանգ:
«Խաղաղության համար շարժման 27 ակտիվիստները, որոնք երկու օր առաջ առևանգվել էին Ֆարահ նահանգում, ազատ են արձակվել»,- հայտարարել է շարժումը:
Խաղաղության համար շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ ակտիվիստների առևանգման պատասխանատվությունը կրում է «Թալիբան» ծայրահեղ իսլամիստական խմբավորումը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Աֆղանստանի արևմուտքում ծայրահեղ իսլամիստական «Թալիբան» խմբավորումն առևանգել է Խաղաղության համար ժողովրդական շարժման 26 ակտիվիստի:
Video: Bismillah Watan Dost, a spokesman for the People’s Peace Movement (PPM), said the 27 PPM members abducted in #Farah on Tuesday were held by the Taliban for 45 hours and released without harm. pic.twitter.com/UV4Cjg1nn4
— TOLOnews (@TOLOnews) December 26, 2019










