Իրանը հայտնել է, թե ով կզբաղեցնի ԱՄՆ-ի կողմից սպանված գեներալ Սոլեյմանիի պաշտոնը

13:15 • 06.01.20

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակվել Իսմայիլ Ղաանին (լուսանկարում՝ աջից), հայտնում է Reuters- ը:

Որոշումը կայացրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ով հայտարարել է, որ «Ղոդս»-ի առաջադրանքները անփոփոխ կմնան:

Իսմայիլ Ղաանին 1997 թվականից այս ստորաբաժանումում զբաղեցրել է հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, ով ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: