Հռոմի պապը ցավակցություն է հայտնել Իրանում ավիավթարի կապակցությամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ցավակցություններն է հայտնել Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Իրանի աշխարհիկ իշխանություններին ուղղված հեռագրում Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը տեղեկացրել է, որ Հռոմի պապը խորապես վշտացել է ավիավթարի հետևանքով զոհված անձանց մասին լսելիս:
«Ֆրանցիսկոս պապն իր ցավակցություններն է ուղղում մահացածների ընտանիքներին և հարազատներին: Այս ողբերգության բոլոր զոհերի համար Նորին սրբազնությունն Աստծո օրհնությունն է խնդրում»,-ասված է հեռագրում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:
Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:
Տարբեր աղբյուրների համաձայն` օդանավում գտնվել է 176-179 մարդ:










