Հրապարակվել են Թեհրանում ուկրաինական Boeing 737-ի կործանման վայրից կադրեր (լուսանկարներ, տեսանյութ)
Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են Թեհրանում ուկրաինական Boeing-737 ինքնաթիռի կործանման վայրից կադրեր, գրում է korrespondent.net-ը:
Իրանի շտապօգնության ծառայության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդը հայտարարել էր, որ վթարային բրիգադներ են ուղարկվել վթարի վայր, սակայն անմիջապես օգնություն չեն կարողացել ցուցաբերել, քանի որ տարածքն ամբողջությամբ այրվել է:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:
Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:
Իրանի ավիացիայի նախարարության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ օդանավում եղել է 168 ուղևոր:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է:












first video of the crash scene.#ukraine#ps752 pic.twitter.com/riUDistyrc
— Arshia (@ars__hii) January 8, 2020










