Աբխազիայում ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը (տեսանյութ)

17:02 • 09.01.20

Աբխազիայում նախագահական նստավայրի մոտ հավաքված ցուցարարները պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, նստավայրի գրոհը սկսվել է Երևանի ժամանակով ժամը 14:00-ին: Ցուցարարները կոտրել են դուռը և դռան կողքի պատուհանը և փորձում են մտնել շենք:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկն Ախրա Ավիձբան է, որը նախկինում պահանջում էր ներքին գործերի նախարար Գարի Արշբայի հրաժարականը: