Ավելի քան 30 երկրներ դիմել են Ռուսաստանին՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարման խնդրանքով. «ՌԻԱ Նովոստի»

18:44 • 10.04.20

Ավելի քան 30 երկրներ դիմել են Ռուսաստանին՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարման խնդրանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Բոչարովը, գրում է ria.ru-ն։

«Մենք ցանկանում ենք օգտագործել այս իրավիճակը՝ միջազգային շուկաներ դուրս գալու համար։ Մենք կարծում ենք, որ բոլոր նախապայմանները կան, որպեսզի մեր ներուժը կենտրոնացնենք ոչ միայն թոքերի արհեստական օդափոխության սարքերի բնագավառում, այլև այլ բարդ բժշկական սարքերի արտադրության մեջ, և մինչև տարեվերջ հատուկ ծրագիր ստեղծենք»,- ասել է նա։

Բոչարովի խոսքով՝ ձեռնարկություններն ավելացնում են բժշկական սարքավորումների արտադրությունը «ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ»: Ապրիլին արտադրությունը նախատեսվում է բարձրացնել 8 անգամ, մայիսին՝ 25, իսկ հունիսին՝ 30։

Ավելի վաղ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Ցիբը լրագրողներին հայտնել էր, որ ապրիլին Ռուսաստանը նախատեսում է արտադրել թոքերի արհեստական օդափոխության 500 սարք, մայիսին՝ երկուսուկես հազար, իսկ հունիսին՝ երեք հազար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 623 173 դեպք, 97 236-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 366 407 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: