ՊՆ-ի ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ. իրականացվել են ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական պարապմունքներ

14:18 • 10.04.20

Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների գիտելիքները և հմտությունները կատարելագործելու, դաշտային վարժվածությունն ու ֆիզիկական պատրաստվածությունն ամրապնդելու նպատակով ապրիլի 9-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

Իրականացվել են ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական պարապմունքներ, ուսումնասիրվել են ժամանակակից ականորսիչներն ու ականազերծման լրակազմերը: