ՌԴ-ից Գյումրի վերադարձած տղամարդը կասկածել է, թե վարակված է կորոնավիրուսով ու ինքնասպանության փորձ է արել

22:39 • 10.04.20

Մարտի 28-ին ՌԴ-ից վերադարձած և ինքնամեկուսացված 66-ամյա մի տղամարդ քացախաթթվի էսենցիա է խմել, ինչից հետո տեղափոխվել է Գյումրի ԲԿ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը:

Վերջինս կասկածել է, թե կորոնավիրուսով է վարակված, այդ պատճառով է խմել քացախաթթվի էսենացիան:

Արմեն Իսահակյանը նաև նշեց, որ տղամարդը Գյումրի ԲԿ է տեղափոխվել առավոտյան, օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան թունաբանության հիվանդանոց՝ մասնագիտական բուժում ստանալու: