Լոնդոնի մահմեդական գերեզմանոցում կորոնավիրուսի համաճարակի պատճառով գերեզմաններ են փորում, որոնցում թաղում են միանգամից 10 մարդու. Daily Mail (տեսանյութ, լուսանկարներ)

14:10 • 10.04.20

Լոնդոնում նոր տեսակի կորոնավիրուսի՝ մահմեդական զոհերի համար իսլամական եղբայրական գերեզմաններ են փորում, որոնցում կարելի է թաղել միանգամից 10 մարդու: Մասնավորապես՝ Լոնդոնի հարավարևելյան Չիզլհարսթ շրջանի Kemnal Park Cemetery մասնավոր գերեզմանատանը 10 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ գերեզմաններ են փորում: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Այս գերեզմանները փորում են մահմեդականների շրջանում բարձր մահացության պատճառով, որը կապված է կորոնավիրուսի համաճարակի հետ: Այս գերեզմանոցներում ծրագրվում է միաժամանակ թաղել 10 մարդու:

Այսպիսի եղբայրական գերեզմանները, որոնք հայտնի են նաև «սաֆյան գերեզմաններ» անունով, փորվում են Քեմնալ պարկի մաս հանդիսացող «Հավերժական այգիներ» մահմեդական գերեզմանոցում:

Իսլամական ծիսակարգի համաձայն՝ մարմինները թաղվելու են անհատապես և շրջափակվելու են հողով և փայտով:

Մահացածներին կծածկեն սավանով, իսկ նրանց գլուխներն ուղղված կլինեն դեպի Մեքքա:

«Սաֆ» բառն արաբերենից թարգմանաբար նշանակում է շարք, այսպիսի 1,5 մետր խորությամբ մեկ գերեզմանի փորումը տևում է կես օր:

Այգում արդեն փորվել է 2 այդպիսի գերեզմանոց, ծրագրվում է փորել ևս 6-ը:

Գերեզմանատան հատուկ ծրագրերի ղեկավար Ռիչարդ Գոմերսոլը տեղեկացրել է, որ այստեղ մահվան դեպքերի մեծ մասը գրանցվում է կորոնավիրուսի պատճառով, և նրանք չեն հասցնում բավարարել պահանջարկը, այդ իսկ պատճառով խորհրդակցել են մահմեդական գիտնականների հետ, որոնք էլ իրենց հերթին նշել են, որ «սաֆյան գերեզմանները» չեն հակասում մահմեդական հավատքին:

 

Islamic mass graves for up to 10 bodies are being dug for Muslim victims of the coronavirus pandemic, MailOnline can reveal. The plots, which are 10 metres long and two metres wide, have been dug at Kemnal Park Cemetery in Chislehurst, south east London

They are being introduced to cope with the large number of Muslim deaths as the Islamic community is left devastated by the reality of the killer disease. Funeral directors have claimed they have as many as 50 people waiting to be buried

The mass graves, known as 'saff graves', are being dug at the Eternal Gardens Muslim Burial Ground which forms part of the Kemnal Park cemetery. Bodies will be buried individually and surrounded by wood and earth, as per Islamic ritual