Թրամփը հերքել է կորոնավիրուսի բռնկման վտանգի մասին դեռևս նոյեմբերին տեղեկացված լինելու լուրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն առ այն, որ ինքը նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման հավանականության մասին տեղեկացված է եղել դեռևս նախորդ տարվա նոյեմբերին:
«Կեղծ ABC News-ը գիտի, որ սխալ է և մտացածին լուր է հրապարակել»,-գրել է Թրամփը՝ մեկնաբանելով համապատասխան հրապարակումը, ըստ որի՝ ամերիկյան հետախուզությունը 2019թ. նոյեմբերին Սպիտակ տանն իրեն զեկուցել են կորոնավիրուսի բռնկման հավանական վտանգի մասին:
Նախօրեին հիշյալ լրատվամիջոցը, իր աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ Պենտագոնին կից Հետախուզական վարչության բժշկական հետախուզության ազգային կենտրոնը համապատասխան նախազգուշացումը Թրամփին ուղղել էր դեռևս նոյեմբերին:
Սակայն Կենտրոնն ավելի ուշ հերքել է այս տեղեկությունը:










