Մեծ Բրիտանիայում դուստրը մահացել է կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ
Անգլիայում 32-ամյա կինը մահացել է կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ, երբ դագաղն իջեցնելիս են եղել փոսը: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Լորա Ռիչարդսը կորցրել է գիտակցությունն իր մոր` Ջուլի Մերֆիի թաղման ժամանակ, որը տեղի է ունեցել Ուորվիքշիրի Աթերսթոուն գերեզմանոցում:
Ներկաները փորձել են օգնել նրան, բայց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել: Նա մահացել է սրտի կաթվածից:
«Նրանք իմ մայրիկին իջեցնում էին փոսը, երբ Լորան հանկարծ ասաց. «Ես չեմ կարողանում շնչել, ես չեմ կարողանում շնչել»: Նա սեղմեց կուրծքը: Կորցնել քրոջդ մայրիկիդ թաղման ժամանակ, դա նման է սարսափ ֆիլմի»,-պատմել է Լորայի 45-ամյա քույրը:
4 երեխաների մայրն ու տատիկը մահացել է մարտի 15-ին, կորոնավիրուսից: Իսկ Լորայի հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 8-ին, սակայն կարանտինի պատճառով նրա թաղման արարողությանը ներկա է գտնվել միայն 5 մարդ:










