Լոս Անջելեսի դատախազությունը կինոպրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին նոր մեղադրանք է առաջադրել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանի դատախազությունը կինոպրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին նոր մեղադրանք է առաջադրել՝ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը։
Ըստ հաղորդագրության՝ մեղադրանքի նոր կետում նշվում է, որ Վայնշթեյնը 2010-ի մայիսի 11-ին Բևերլի Հիլզի հյուրանոցում սեռական բռնության է ենթարկել մի կնոջ։
Նշվում է, որ խոսքը այն կնոջ մասին է, որին վկայի կարգավիճակում առաջին անգամ հարցաքննել էին 2019-ի հոկտոմբերին։
«Նախորդ ամսում նա քննիչներին տեղեկություն է հայտնել, որն ապացուցում է, որ հարձակումը տեղի է ունեցել հայցային վաղեմության 10 -ամյա ժամկետում»։










