Իսրայելում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 10 408-ի, 95 մարդ մահացել է. РИА Новости
Իսրայելում կորոնավիրուսով վարակված պացիենտների թիվն ուրբաթ երեկոյան հասել է 10 408-ի, մահացել է 95 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Համաձայն գերատեսչության տվյալների՝ ապաքինվել է 1183 մարդ:
Վարակված անձանցից 167-ը գտնվում է ծանր վիճակում, նրանցից 124-ին միացված է արհեստական շնչառության սարք:
Ներկայումս Իսրայելում բնակելի կետերի շրջափակում է սահմանված, որը իրականացնում են ոստիկանական և զինվորական ուժերի ներկայացուցիչները: Երկրում դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև միջքաղաքային հաղորդակցումը:










