ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ. РИА Новости

02:50 • 11.04.20

ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ հայտարարությամբ հանդես կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերաբերյալ։ Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը քննադատության էր ենթարկել ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ կորոնավիրուսի համաճարակին իր կարծիքով համարժեք չարձագանքելու համար։

Թրամփը հայտնել էր, որ այժմ դիտարկում են ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը դադարեցնելու հնարավորությունը։