ԱՄՆ-ն 10 միլիոն դոլար է խոստացել «Հզբոլլահի» իրաքյան առաջնորդի վերաբերյալ տեղեկությունների դիմաց

05:30 • 11.04.20

ԱՄՆ-ն հայտարարել է 10 միլիոն դոլար պարգևավճարի մասին Իրաքում լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Մուհամմադ Քավթարանիի վերաբերյալ տեղեկության դիմաց: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին գրված է պետդեպարտամենտի հայտարարությունում:

Գումարը տրամադրվելու է Քավթարանիի «գործունեության, կապերի և ծանոթների մասին տեղեկությունների» դիմաց: Նշվում է որ Քավթարանին Իրաքում շարժման «բարձրաստիճան ռազմական հրամանատարի» համբավ ունի: ԱՄՆ-ն Հըզբոլլահ» շարժումն ահաբեկչական կազմակերպություն է համարում:

«Մուհամմադ Քավթարանին Իրաքում «Հըզբոլլահի» ուժերի բարձրաստիճան առաջնորդ է, նա ստանձնել է Իրանի հետ կապ ունեցող ռազմականացված խմբավորումների քաղաքական կոորդինացման մի մասը, որը նախկինում իրականացվում էր Ղասեմ Սուլեյմանիի կողմից»,- նշվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ամերիկյան ուժերը Բաղդադում այս տարվա հունվարին հատուկ գործողության ընթացքում սպանել էին իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին: