«Այս ամենն արդեն չափազանց է»․ ամերիկացի բուժքույրն աշխատանքային օրվա ավարտին հուզիչ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

16:15 • 13.04.20

Նյու Յորքից 35-ամյա բուժքույր Դենիել Շմոլը հուզիչ տեսանյութ է ձայնագրել, որում արտասվելով պատմել է կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում աշխատանքի մասին: Տեսանյութը հրապարակել է բրիտանական Daily Mail պարբերականը:

Տեսանյութում անհետաձգելի բուժօգնության բաժնի աշխատակցուհին երկար և սթրեսային աշխատանքային օրվա վերջում, արցունքները հազիվ զսպելով, նշում է․ «Այսօր բարդ օր էր, իրապես բարդ օր։ Այս ամենն արդեն չափազանց է․․․ Նման բան որևէ մեկը չի կարող տանել: Ես այլևս չեմ կարող մտնել պալատներ ու տեսնել, թե ինչպես են հիվանդները մահանում»։

Բուժքույրն ընդգծել է նաև, որ առողջապահական համակարգում բոլորն էլ այս օրերին անում են իրենցից կախված ամեն բան։