Պարետը Մարուքյանին պատասխանեց, որ չի կարելի արտակարգ դրության ռեժիմն անընդհատ երկարաձգել, գործադրի անդամները հուշեցին՝ կարելի է (տեսանյութ)
Կառավարության կողմից հրավիրված ԱԺ հատուկ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի քանի հարց ուղղեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին:
Նախ՝ Մարուքյանն ասաց, որ իրենք կարծում են՝ օրենքով սպառել են ամբողջ հանրապետությունով մեկ արտակարգ դրության 30-օրյա ժամկետը. «Մենք կարծում ենք, որ ըստ այս օրենքի, հնարավոր չէ այդ ժամկետը գերազանցել, Դուք այլ կերպ եք մեկնաբանում. Ձեր այդ՝ այլ կերպ մեկնաբանամամբ, եթե այս 30 օրն էլ լրանա, կարո՞ղ եք էլի 30 օր երկրացնել, թե ոչ»,- հարցրեց պատգամավորը:
Տիգրան Ավինյանը նշեց, որ ԼՀԿ մեկնաբանությունը կապված արտակարգ դրության ժամեկտի երկարացման հետ մի փոքր նեղ է. «Այդ մեկնաբանությամբ ստացվում է, որ թույլ չի տալիս երկարաձգել արտակարգ ռեժիմի դրությունը, ինչը նախատեսված է 5-րդ հոդվածի 2-րդ կետով և ընդհանուր առմամբ, եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը դեռևս չի կարողացել լուծել այն խնդիրը, որի համար հայտարարված է եղել, տրամաբանական մեկնաբանություն է 30 օրով երակարաձգելը»,-ասաց նա:
ՀՀ պարետը նշեց, որ հառակակ դեպքում կստացվեր, որ երբ լրանում է հայտարարված արտակարգ դրության վերջնաժամկետը, միանգամից նոր արտակարգ դրության որոշմամբ պետք է հանդես գային: Ըստ նրա՝ առհասարակ այդ ժամանակ երկարաձգման ինստիտուտի գոյությունը հարցականի տակ է մնում:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքն այլ բան է հարցնում. «Ես ասում եմ՝ այս 30 օրը լրանալուց հետո կարո՞ղ եք երկարացնել ժամանակը, թե ոչ»,- հարցրեց պատգամավորը, ինչին ի պատասխան Ավինյանը ասաց՝ ոչ, չեն կարող երկարացնել: Սակայն Կառավարության մյուս անդամները Ավինյանին հուշեցին, որ կարող են անընդհատ երկարաձգել:
Էդմոն Մարուքյանն էլ ըդնգծեց՝ այս մեկնաբանությունը որևէ իրավական հենք չունի: «Եթե Կառավարութությունը 10 օրով հայտարարեր արտակարգ դրություն, նա կարող էր երկարաձգել այն, բայց 30 օրը չի կարող հանրապետության տարածքում գերազանցել, Դուք ասում եք՝ կարող է անընդհատ 30 օր մինչև տարեվերջ երկարաձգվի: Չի կարող նման բան լինել»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանի մյուս հարցը վերաբերում էր հանրային տրանսպորտի և մետրոյի շահագործումը թույլ տալուն: Պատգամավորը նշեց, որ տաքսիում ավելի շուտ է հնարավոր վարակվել, քան օրինակ մետրոյում՝ անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահելիս: Բացի այդ, պատգամավորը նշեց, որ այն ոլորտները որոնց գործունեությունը թույլատրվել է, այդ ոլորտի աշխատակիցները չեն կարող տաքսիով գնալ աշխատանքի: «Պետք է հաշվի առնել, որ քիչ քաղաքացի է գնալու աշխատանքի, այսինքն՝ նախկին ծանրաբեռնվածությունը չի լինելու հանրային տանսպորտում, կարծում ենք, որ ավոտբուսներն ու մետրոն պետք է աշխատեն, մարդկանց թողնել, ասել՝ տաքսիներով գնացեք, չի ստացվում»,- ասաց պատգամավորը:
Տիգրան Ավինայնը նշեց, որ իրենք առհասարակ մարդկանց հորդորում են մնալ տանը և հնարավորության դեպքում չգնալ որևէ տեղ և նույնիսկ աշխատանքի: «Կենսական նշանակություն ունեցող ոլորտները մենք ուղղակի չենք կարող բաց չպահել: Ինչ վերաբերում է նրան, որ տաքսիում ավելի քիչ է հնարավորությունը վարակվելու, քան հանրային տրանսպորտում այս պնդումը վիճարկելի է, որովհետև հանրային տրանսպորտում շատ անձինք միաժամանակ նույն նեղ տարածության մեջ են գտնվում»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նաև հետարքրքվել էր՝ արդյոք պարետը իրավունք ունի նորմատիվ իրավական ակտեր ընդունել, թե ոչ:
«Արտակարգ դրության վերաբերյալ օրենքը բավականին խնդրահարույց է և շատ նեղ է, մենք որոշակի օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես գալու և բոլոր այն հարցերը, որոնք լուծված չեն, այդ փաթեթով փորձելու ենք ամբողջական լուծել»,- արձագանքեց պարետը:










