Մեծ Բրիտանիայում ավելի քան 11 300 մարդ է մահացել կորոնավիրուսից

19:01 • 13.04.20

Մեծ Բրիտանիայում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից 11 329 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ մեջբերելով երկրի առողջապահության և սոցիալական խնամքի գերատեսչությանը:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 717-ով, թեև նշվում է, որ դա միայն հիվանդանոցներում մահացած մարդկանց տվյալն է:

Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկման պահից ի վեր Միացյալ Թագավորության տարածքում 88 621 մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնցից ակտիվ վարակակիր են 76 948-ը: