Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 73 303-ի

15:41 • 13.04.20

Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 73 303-ի, մահացության դեպքերը 4585-ն են: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալիռեզա Վահաբզադեին:

«Գրանցվել է վարակման 1617 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 73 303-ի»,-գրել է Վահաբզադեն իր թվիթերյան էջում:

Նա տեղեկացրել է նաև, որ վարակվածներից գրեթե 46 000-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 853 505 դեպք, 114 257-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 728 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: