Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 20 000-ը. Բորելի
Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասել է 566-ի, որը փոքր-ինչ աճել է նախորդ օրվա տվյալի (431 մարդ) համեմատ:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերջին տվյալներն այսօր ներկայացրել է Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:
Իտալիայում նոր տեսակի կորոավիրուսով պայմանավորված հիվանդությունից, ընդհանուր առմամբ, մահացել է 20 465 մարդ: Վարակվածների թիվը հասել է 159 516-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 103 616 մարդ:
Բորելիի խոսքով՝ 10 օր անընդմեջ երկրում նվազում է հոսպիտալացվող հիվանդների թիվը:










