Ճապոնիայի վարչապետի՝ տանից հրապարակած տեսանյութը հարուցել է բնակիչների զայրույթը՝ կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացման ֆոնին. CNN
Սոցցանցի ճապոնացի օգտատերերը երկրի վարչապետ Սինձո Աբեին մեղադրել են անտարբերության մեջ:
Ճապոնացիների զարյույթը հարուցել է վարչապետի հրապարակած տեսանյութը, որում նա ցույց է տալիս, թե ինչպես է հանգստանում տանը, մինչդեռ շատ բնակիչներ ամեն ինչ անում են տանից աշխատելու համար:
Ինչպես գրում է CNN-ը, կորոնավիրուսի համավարակի ընթացքում երկրում գործող բազմաթիվ բազմազգ ընկերություններ անցել են հեռավար կառավարման, և գործընկերների միջև կապը պահպանում են հաղորդագրություններ և տեսաժողովների միջոցով: Սակայն ընկերությունների 80 տոկոսը հնարավորություն չունի ապահովելու իր աշխատակիցների հեռավար աշխատանքը:
Twitter-ում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Աբեն գիրք կարդում, հեռուստացույց նայում և խաղում իր շան հետ, մինչդեռ երաժիշտն առցանց երգում է նրա համար մեկ այլ վայրից:
«Մենք չենք կարող տեսնել մեր ընկերներին կամ գնալ զվարճանալու: Այնուամենայնիվ, այսպիսի իրավիճակը շատ կյանքեր են փրկում և թեթևացնում առողջապահության համակարգի մասնագետների աշխատանքը: Շնորհակալություն յուրաքանչյուրին համագործակցության համար»,- տեսանյութին կից գրել է Աբեն:
Աբեն տանը մնալու կոչով է դիմել իր երկրի բնակիչներին, քանի որ Ճապոնիայում անցնում է արտակարգ դրության առաջին շաբաթը և մարդիկ փորձում են հարմարվել նոր իրավիճակին:
Ճապոնիայում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում 123 մարդ, վարակվել է ավելի քան 7300-ը:










