2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ գրանցված կորոնավիրուսի կրկնակի թեստը բացասական է եղել, 3-րդ անգամ թեստ կարվի․ մարզպետ

16:35 • 13.04.20

2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ գրանցված կորոնավիրուսի կրկնակի թեստը բացասական է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ,

տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3֊րդ թեստը անելու։

Այդ արդյունքները կիմանանք վաղը։

Իմ խնդրանք–հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես հետևել միայն պաշտոնական լրահոսին, լինել մեդիագրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։

Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության և առողջության։

Առողջ եղե'ք»,-գրել է մարզպետը։