Թուրքիայում կորոավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 61 000-ը. Էրդողանը մեկ շաբաթով երկարաձգել է մեկուսացման ռեժիմը

23:46 • 13.04.20

Թուրքիայում մեկ շաբաթով երկարաձգվել է մեկուսացման ռեժիմը: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության հետ հանդիպման ավարտին:

Մեկուսացման ռեժիմը և պարետային ժամը կպահպանվի մինչև ապրիլի 19-ը նույն 31 նահանգներում, որտեղ սահմանվել էր անցյալ շաբաթ: Մեկուսացման է ենթարկվում 63 մլն բնակիչ, այդ թվում և խոշորագույն քաղաքների՝ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի բնակչությունը:

Էրդողանը հավելել է, որ մեկուսացումը կերկարաձգվի այնքան, որքան անհրաժեշտ լինի:

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 61 049-ի, մահացածներինը՝ 1296-ի: Մեկ օրում մահվան 98 նոր դեպք է արձանագրվել: