Չինացի բժիշկները, չնայած համավարակին, արհեստական շնչառությամբ փրկել են օդանավակայանում ուշաթափված տղամարդու կյանքը

23:52 • 14.04.20

Չինաստանում «հերոսացրել են» երկու բժիշկների, որոնք փրկել են ուշագնաց եղած օտարականի կյանքը՝ արհեստական շնչառություն տալով վերջինիս՝ չնայած համավարակի պայմաններին:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, սոցցանցում տարածված լուսանկարներում երևում է, որ նրանք օգնություն են ցույց տալիս օդանավակայանի հատակին պառկած տղամարդուն: Բժիշկները, որոնք այդ պահին նույն տարածքում են եղել, չեն սպասել շտապ օգնության ժամանմանն ու ինքնուրույն առաջին օգնություն են ցույց տվել ճանապարհորդին:

Երբ լուսանկարները տարածվել են համացանցում, բժշկուհուն ճանաչել են նրա գործընկերները: Վերջինս այլ նահանգում բնակվող ընտանիքին այցելելուց հետո վերադառնում էր Պեկին՝ աշխատանքի: