Նոր Զելանդիան 3-րդ անգամ երկարաձգել է երկրում արտակարգ դրության ռեժիմը. «ՌԻԱ Նովոստի»
Նոր Զելանդիայի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին երկրում երրորդ անգամ երկարաձգել են արտակարգ դրության ռեժիմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 25-ին: Նախքան այս այն երկարաձգվել էր երկու անգամ՝ մարտի 30-ին և ապրիլի 6-ին։
«Երկրում COVID-19-ի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվում է յոթ օրով»,- ասվում է իշխանությունների տարածած հայտարարությունում։
Երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1072, որից 9-ը՝ մահվան ելքով։










