Կվերադառնամ ինչքան հնարավոր է շուտ, երբ երեխան դառնա մի քանի ամսական, սակայն դա կախված է նաև թռիչքներից. Տաթևիկ Ռևազյան (տեսանյութ)

15:32 • 14.04.20

Ես հիմա Դանիայում եմ՝ Կոպնեհագենում, այստեղ իմ ծնողներն են, դեկրետում եմ, բայց շարունակում եմ աշխատել. այս մասին հեռակապով հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է վերադառնալու Հայաստան:

Արձակուրդից աշխատելը՝ Ռևազյանը պայմանավորեց COVID-19-ով և թռիչքների անվտանգության խնդիրներով: «Դա իմ որոշոմն է եղել, որ շարունակեմ աշխատելը մինչև վերջ»,- ասաց նա:

Ռևազյանը նաև նշեց, որ իրեն լավ է զգում: «Ինձ լավ եմ զգում, խնդիր չկա, վերադառնալու մասով ասեմ՝ իրականում ես կվերադառնամ ինչքան հնարավոր է շուտ, երեխան մի քանի ամսական լինի, ես կուզեմ վերադառնալ, բայց պարզ է՝ կախված է թռիչքներից էլ, որովհետև հիմա թռիչքներ չկան ո՛չ Եվրոպայում, ո՛չ Հայաստանում»,- ասաց նա: