Գիշերը կրակել են Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ

12:47 • 14.04.20

Երևանում երեկ գիշեր կրակոց է հնչել: Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հարությունյանը գրել է, որ կրակոցները հնչել են դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ։
«Ա1+»-ի հետ զրույցում Հովհաննես Ազոյանը հաստատել է լուրը:

Միջադեպի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պխետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ կրակոց հնչելու մասին ահազանգ ոստիկանությունը ստացել է ապրիլի 14-ին՝ ժամը 01.42-ին:

«Ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ կրակոցներ է հնչել Օրբելի փողոցի 8 շենքի 65 բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է պատշգամբի պատուհանի ապակին, գնդակը հայտնաբերվել է»,- ասաց նա:

Էդգար Ջանոյանը հավելեց, որ նշանակվել է համալիր փորձաքննություն, ձեռնարկվում եմ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: