Չեռնոբիլի ատոմակայանի մոտակայքում հրդեհ է բռնկվել. Ուկրաինայի իշխանությունները մանրամասներ են ներկայացրել. Известия
Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի մեկուսացման գոտում անտառային հրդեհներ են նկատվել: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Ուկրաինայի՝ մեկուսացման գոտու հարցերով պետական գործակալությունը, գրում է Известия-ն:
«18:45-ին տեղեկություն է ստացվել, որ Ռասսոխա գյուղում շարունակվում է անտառային հրդեհը, որը տարածվել էր Ստառիե Սոկոլի գյուղից: Բացի դա, հրդեհ է նկատվում Կրիվայա Գոռա գյուղի շրջանում՝ Պրիպյատի ձախ ափին»,- գերատեսչությունը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Նշվում է, որ ավելի վաղ հաջողվել էր ատոմակայանի և Պրիպյատ գետի միջև հրդեհը մարել: Կրակը, որը հասել էր ընդհուպ բաց բաշխիչ սարքավորում, նույնպես մարվել է:
Ավելի վաղ մեկուսացման գոտու հարցերով պետական գործակալությանը կից հասարակական խորհրդի անդամ Յարոսլավ Եմելյանենկոն պատմել էր, որ կրակը մոտեցել է «Պոդլեսնիյ» ռադիոակտիվ թափոնների պահեստներին: Նա նշել էր, որ հրդեհը ուժեղ քամու հետևանքով տարածվում և շարժվում է ատոմակայանի ուղղությամբ:
Չեռնոբիլի ատոմակայանի տարածքում հրդեհի բռնկման մասին հայտնի էր դարձել ապրիլի 4-ին:










