Չինաստանը 6 օրում նոր հիվանդանոց է կառուցել ՌԴ-ի հետ սահմանին՝ կորոնավիրուսով հիվանդների համար (լուսանկարներ, տեսանյութ)

23:50 • 14.04.20

Չինաստանի Հեյլունցզյան նահանգի Սույֆենխե քաղաքում, որը սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը, նոր հիվանդանոց են կառուցել կորոնավիրուսով վարակվածների համար:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ ներկայացնելով 13 հարկանի բուժհաստատությունը պատկերող տեսանյութը: Հսկայական շինությունը կառուցվել է 6 օրում: Բուժհաստատությունն արդեն պատրաստ է հիվանդներին ընդունելու համար:

Նշվում է, որ Չինաստանի սահմանամերձ բնակավայրի իշխանությունները մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը կտարածվի՝ երկիր ժամանող վարակված անձանց միջոցով, որոնք բիզնես գործունեություն են ծավալում Ռուսաստանում: