Դոմինիկանայում կորոնավիրուսի պատճառով հետաձգել են երկրի նախագահական ընտրությունների անցկացման օրը. РИА Новости
Դոմինիկյան Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի որոշում է կայացրել տեղափոխել մայիսի 17-ին անցկցվելիք նախագահական ընտրությունները՝ հաշվի առնելով սանիտարական սահմանափակումներով պայմանավորված ֆորսմաժորային իրավիճակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, ընտրությունները կանցկացվեն հունիսի 5-ին: Ընտրությունների երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտության դեպքում այն տեղի կունենա հուլիսի 26-ին:
Դոմինիկյան Հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարված մինչև ապրիլի 31-ը: Երկրում կորոնավիրուսով վարակման հաստատվզծ 2967 դեպք կա, մահացել է 173 մարդ:










