Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ

16:48 • 14.04.20

17:45

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ժամը 17:31-ին հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում բռնկված հրդեհը:

17:14

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամաս մեկնած հրշեջ-փրկարարներին հաջողվել է ժամը 17:05-ին մեկուսացնել հրդեհը:

16:48

Ապրիլի 14-ին, ժամը 16:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում՝ պատուհանների արտադրամասում, հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: