Ֆրանսիան երկարաձգել է ինքնամեկուսացման ռեժիմը. երկրի սահմանները փակ կմնան. ТАСС
Ֆրանսիայում հայտարարված ինքնամեկուսացման ռեժիմը, որը գործելու է մինչև ապրիլի 15-ը, երկարաձգվել է մինչև մայիսի 11: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով երկուշաբթի երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը:
«Հույսն աստիճանաբար վերադառնում է, սակայն Գրանդ Էսթ և Իլ դե Ֆրանս շրջաններում հիվանդանոցները լցված են: Այդ պատճառով մենք պետք է շարունակենք ջանք գործադրել և հետևել սահմանված կարգին»,- ասել է նա՝ շարունակելով,- «Ահա, թե ինչու ինքնամեկուսացման ռեժիմը կերկարաձգվի մինչև մայիսի 11»:
Նա ընդգծել է, որ սահմանափակող միջոցներն անհրաժեշտ են «վարակի տարածումը դանդաղեցնելու համար»:
Ֆրանսիացի առաջնորդը նշել է, որ ինքնամեկուսացման ռեժիմի պայմանները չի ծրագրում փոփոխության ենթարկել: Նա կոչ է արել դրանք պահպանել ամբողջ երկրում գործող տեսքով:
Մակրոնը նաև հաղորդել է, որ ոչ եվրոպական պետությունների հետ Ֆրանսիայի սահմանները փակ են մնալու ինչպես մինչև մայիսի 11-ը, այնպես էլ դրանից հետո










