Երթուղայինի վարորդները բողոքի ակցիա արեցին. նշում են՝ օրավարձով աշխատող են, տրանսպորտի գործունեության արգելքից հետո չեն կարողանում գումար վաստակել (տեսանյութ)
Երթուղայինների վարորդները բողոքի ակցիա արեցին։ Նրանք նշում էին, որ օրավարձով աշխատողներ են և երթուղայինների գործունեության արգելքից հետո չեն կարողանում գումար վաստակել, եկամտի այլ աղբյուր չունեն, իսկ Կառավարույթյան աջակցության ծրագրերից և ոչ մեկն իրենց չի վերաբերում։
Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ կասեցվել է նաև երթուղայինների գործունեությունը։ Նշենք նաև, որ երեկ արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով, և երթուղայինների գործունեությունը շարունակվում է ժամանակավորապես կասեցված մնալ։
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե ՀՀ-ում օրավարձով աշխատողներ չկան, կան ստվերում աշխատողներ։










