Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով ընդհանուր թվով 95 մարդ է մահացել. նրանցից ամենաերիտասարդը 29 տարեկան էր. Интерфакс
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով ևս 13 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է քաղաքային առողջսապահության դեպարտամենտը, գրում է Интерфакс-ը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, համավարակի պատճառով մահացածների թիվը 95 է:
«Պացիենտների մեծ մասը զուգակցող հիվանդություններ ուներ: Օրինակ՝ քրոնիկ բրոնխիտ, հիպերտոնիա, կարդիոսկլերոզ: Պացիենտներից 5-ը շաքարային դիաբետ ուներ»,- հաղորդում է գերատեչությունը՝ հավելելով, որ մահացածներից ամենաերիտասարդը 29 տարեկան էր:
Ըստ գերատեսչության տվյալի՝ 29-ամյա պացիենտը դաունի համախտանիշ ուներ:










