Իսպանիայում «Նոյյան տապան» անվանումով ինքնամեկուսացման սոցիալական ծրագիր են մշակել, որի նպատակն է մարդկանց կորոնավիրուսից փրկելը

17:56 • 14.04.20

Իսպանիայի իշխանությունները «Նոյյան տապան» անվանումով ինքնամեկուսացման սոցիալական ծրագիր են մշակել, որի նպատակն է մարդկանց կորոնավիրուսից փրկելը, հայտնում է lenta.ru կայքը։

Ծրագրի շրջանակում SARS-CoV-2-ով վարակման մեծ վտանգի տակ գտնվողներին, սակայն ինքնամեկուսացման հնարավորություն չունեցողներին առաջարկում են անվճար բնակվել հատուկ այդ նպատակով պատրաստված վայրերում ՝ հյուրանոցներում, հանրակացարաններում և հանգստյան գոտիներում։

Երկրի առողջապահության նախարարության պատրաստած այս ծրագրից առաջնահերթ կարող են օգտվել վարակակիրների հետ մշտական կապի մեջ գտնվող բժիշկներն ու բուժքույրերը։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչների համաձայն՝ ծրագիրն այժմ նախնական փուլում է գտնվում՝ չնայած որ որոշ քաղաքներում արդեն մարդիկ կարող են «տապաններ» տեղափոխվել։

Ծրագրի ձգձգման պատճառներից է ֆինանսավորման հետ կապված խնդիրը։