Տվյալները մեկ տեղում չեն հավաքվել կամ ամեն վարչություն դա առանձին է արել. պետք է ներդնեինք զեկույցների համակարգ. Տաթևիկ Ռևազյանը՝ կոմիտեի խնդիրների և իրենց քայլերի մասին

15:40 • 14.04.20

Սխալ տվյալներ են շրջանառվում, իրականում այդ զեկույցը, որ պատրաստմել է Եվրոպայի Միությունը մեր մասով, այնտեղ որևէ ձևով նշված չէ, որ թերությունները վերջին երկու տարվա ընթացքում են հայտնաբերվել, կոնկրետ թերություններ են նշվում, որ հայտնաբերվել են վերջին այցի ընթացքում: Այս մասին հեռակապով կազմակերպվծ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Մենք ունենք հայտարարություն իրենց կողմից, որտեղ ղեկավար կազմը նշում է, որ զեկույցը ընդհանրապես կապ չունի նոր ղեկավարության հետ»,- ասաց Ռևազյանը:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի Տեղակալ Գալուստ Պողոսյանը նշեց, որ քաղավիացիայի թերությունները բազմաբնույթ են: «Պետք է ներդնեինք զեկույցների համակարգ, որը կարգավորվում է թե´ եվրոպական գործակալության, և թե´ միջազգային ավիացիոն կազմակերպության միջոցով: Այսինքն՝ գոյություն ունի զեկույցների համակարգ, որը պետք է գործի թե´ պարտադիր, թե´ կամավոր զեկուցյների ժամանակ: Մեզ մոտ զեկույցները ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ, սաակայն պետք է ներկայցվեին յուրաքանչյուր իրադարձության ժամանակ»,- ասաց նա:

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ աշխատանքը կատարվել է, սակայն միասնական չի եղել, այսինքն՝ տարբեր վարչություններ մի մոտեցում չեն ունեցել: «Շատ աշխատանքներ կատարվել են կոմիտեում, այնպես չի, որ չեն կատարվել, ուղղակի դրանք արվել են հանդիպումների ընթացքում և չեն արձանագրվել, ինչը մտահոգություն է առաջացնում եվրոպական կառույցների մոտ»,- ասաց Գալուստ Պողոսյանը:

Ռևազյանն էլ հավելեց՝ կարևոր է, որ աշխատակիցները հասկանան այս ամենը: «Ճիշտ է, կարելի է հարցն արագ լուծել հեռախոսազանգի միջոցով, բայց այստեղ շատ կարևոր է ամեն ինչ արձանագրել, որ մենք կարողանանք ամբողջ քաղավիացիայի պատմությունն ունենանք: Օրինակ՝ իմանանք, թե 5 տարի առաջ այս ավիաընկերությունը ինչ խնդիր է ունեցել, որովհետև կարող է այդ 5 տարվա խնդիրն ազդի այսօրվա վրա: Այդ ամբողջ պատմությունը չի հավաքագրվել, կամ ամեն մի վարչություն դա առանձին է արել, աշխատել են միասին բայց տվյալները մի հարթակում չեն հավաքվել, իսկ մտածելակերպ փոխելը դժվար է և հնարավոր չէ ասել, թե սա ինչքան ժամանակում կշտկվի»,- նշեց նա:

Ռևազյանն ըդնգծեց, որ մասնագետներ են ներգրավել դրսից, որոնք խորհրդավություն են տվել, ինչպես կարող են աշխատանքները փոխել: Նրա խոսքով՝ արդյունքներն արդեն զգացվում են, մարդիկ սկսել են ուրիշ կերպ աշխատել:

Նա նաև նշեց, որ իրեքն լուրջ քայլեր են արել թերությունները շտկելու համար: «ԵՄ կառույցի հիմնական շեշտադրումներից մեկն այն է, որ մենք ունենք ավիաընկերություններ, որոնք գրանցված են Հայաստանում, բայց չվերթներ են իրականացնում տարբեր պետություններում, Աֆրիկայում: Մեզ ասում են՝ տեսչական ստուգումներ անել չեք կարողանում ՀՀ-ում անցկացնել և խնդիրներ ունեք, ապա ինչպես եք այդ տեսչական ստուգումները բավարար մակարդակի անում Աֆրիկայում: Մենք սկսեցինք ուսումանասիրել, թե ինչպես է այդ գործառույթն արվում և հասկացանք, որ որպես կոմիտե որևէ ժամանակահատվածում չենք ունեցել ուղիղ կապ տարբեր պետությունների քաղավիացիաների հետ, այսինքն՝ հարյուր տոկոս անկախ ստուգումներ չենք կարողացել իրականացնել»,- ասաց նա:

Ռևազյանը նշեց՝ հաշվի առնելով, որ դա պատշաճ անել չեն կարողանում, մենք կոնկրետ քայլեր էլ ենք արել այդ ուղղությմաբ, որ ապագայում էլ չկարողանան ավիաընկերությունները գրանցվել Հայաստանում և չվերթներ իրականացնել Աֆրիկայում: «Բայց դա ոնց որ ապագայի կանխումն է, որ այդ խնդիրը չառաջանա: Այսօրվա դրությամբ մենք լուրջ միջադեպեր ենք ունեցել Աֆրիկայում և կոնկրետ քայլեր ենք արել, որ արտահերթ ստուգումներ կազմակերպենք, դրա արդյուքում «Տարոն-ավիա» ընկերությունը փակվել է, հիմա էլ «Մարս ավիայի» գործունեությունն է կասեցվել և եթե մեզ վաղ չեներկայացնեն, որ թերությունները վերացվել են, մայիսի 1-ից դա էլ կփակվի»,- շեշտեց նա:

Տաթևիկ Ռևազյանը նաև նշեց, որ պետք է կարողանան ապագայում լուրջ մասնագետների ներգրավել: «Այստեղ էլ պետք է հասկանանք, որ մրցակցում ենք մասնավոր հատվածի հետ, որտեղ օդաչուն, ինժեները հազարավոր դոլարներ աշխատավարձ կարող են ստանալ և նրանք մոտիվացիա չունեն գալ և Քաղավիացիայի կոմիտեում աշխատել: Ես և Դալուստը մեծ աշխատանք ենք իրականացրել, խոսել ենք 80-ից ավել պետությունների հետ և հասկացել ենք, որ ճիշտ ճանապարհը ինքնաֆինանսավորումն է՝ գանձել գումար մեր ծառայությունների համար: Այդ ամեն ինչը իրականցնելու համար օրենսդրական փոփոխություն պետք է անենք: Շուտով փաթեթ ենք ներկայցնելու ԱԺ, որ այս ամեն ինչը իրականցնենք»,- ասաց նա և շեշտեց, որ ԵՄ-ի կողմից շեշտադրվել է, որ դա հիմանական խնդիրն է և շատ խնդիրներ առաջանում են նրանից, որ մենք չենք կարողանում ճիշտ մարդկանց ներգրավվել մեր կառույցում:

«Հասկանալով, որ իրականում շատ լուրջ փոփոխություն պետք է անենք ներսում, դա համակարգային խնդիր է, մենք որոշել ենք, որ անկախ թիմ ենք ներգրավելու մեր կոմիտեում, իրենք չեն զբաղվելու ընթացիկ հարցերով: Այդ խումբը ռազմավարական հարցերով է զբաղվելու, որ կառույցը ավելի ճիշտ հիմքի վրա կառուցենք»,- ընդհծեց Ռևազյանը: