Թուրքիայում ձկնորսը 60 և 75 կիլոգրամանոց երկու հսկայական ձուկ է բռնել
Թուրքիայում 55-ամյա ձկնորս Գյուլթեքին Գյուզելքաբաաղաջը, որը 40 տարի ձկնորսությամբ է զբաղվում, Քարասու գետից 60 և 75 կգ կշռող ձկներ է որսացել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Ձկնորսն ընկերների հետ ձկներին ջրից դուրս բերելու համար 4 ժամ է ծախսել, ինչից հետո այն տարել է շուկա՝ վաճառելու, կիլոգրամը` 40 թուրքական լիրա (մոտ 2900 դրամ) գնով: Ձկների երկարությունը եղել է 160 և 180 սմ:
Ականատեսներն իրենց հեռախոսներով լուսանկարել են ձկներին:
Գյուզելքաբաաղաջը տեղեկացրել է, որ նման ձկներ բռնելու համար իրենք գետի մոտակայքում մնում են 3-4 օր:










