Թուրքիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում բանտից 90 հազար բանտարկյալ ժամանակավորապես ազատ կարձակվի. Anadolu
Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի հաստատել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով բանտերից դատապարտյալների մի մասին ժամանակավորապես ազատ արձակելու մասին նոր օրինագիծը:Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Anadolu գործակալությանը:
Նշվում է որ ժամանակավորապես ազատ արձակումը կվերաբերի մոտ 90 հազար մարդու: Այս հնարավորությունից կկարողանան օգտվել 65-ից բարձր, թեթև հանցանքներ գործած անձինք, ինչպես նաև կանայք, որոնք ունեն 6-ից փոքր տարիքի երեխաներ:
Հստակեցվում է, որ ծանր հանցագործությունների, ահաբեկչական գործողությունների, կանանց նկատմամբ բռնության համար մեղադրված բանտարկյալները չեն կարողանա օգտվել ժամանակավորապես ազատ արձակման հնարավորությունից:










