ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 23 հազարը. РИА Новости

00:48 • 14.04.20

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհելրի թիվը գերազանցել է 23 հազարը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:

Նշվում է, որ հաշվի են առնվել կորոնավիրուսից մահվան վերաբերյալ դաշնային և տեղական աղբյուրների տվյալները:

Ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 568 176 դեպք, 23 070 մարդ մահացել է: Ե՛վ վարակումների, և՛ մահվան ցուցանիշով ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում առաջին տեղում է, չնայած մահացողների թիվը վերջին 3 օրում նվազման միտում ունի: